Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներին է խորհուրդ տրվում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

11:50   27 մայիսի, 2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ըստ օրենսդրության, չի կարող պարտադիր լինել, բայց Ռուսաստանում որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների թույլ չեն տա աշխատել՝ առանց պատվաստման, ասել է բժշկական ոլորտի իրավաբան «Ռեմեզ, Պեչերեյ եւ գործընկերներ» իրավաբանական խմբի ավագ գործընկեր Իվան Պեչերեյը։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, այդ մասնագետների թվում են բժիշկները, մանկավարժները, սոցաշխատողները։

Նշենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլեւ քաղաքի հատուկ կետերում։ Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են երեք՝ Sputnik V (ռուսական), AstraZeneca եւ չինական ԿորոնաՎակ պատվաստանյութերը։



© NEWS.am Medicine