COVID-19-ով ո՞ր պացիենտներին է թրոմբոզ սպառնում

15:21   27 մայիսի, 2021

«Ռոսպոտրեբնադզոր»-ի Գ․ Ն․ Գաբրիչեւսկու անվան Մոսկվայի համաճարակաբանության եւ մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները վարակիչ պաթոլոգիայի դեպքում անոթային ախտահարումների նոր մարկեր են հայտնաբերել:

Ըստ գիտնականների՝ COVID-19-ի սուր փուլում գտնվող պացիենտների մոտ էնդոթելին-1-ի ցուցանիշների զգալի աճ է հայտնաբերվել: Հենց դա են մասնագետներն առաջարկում օգտագործել որպես մարկեր: Հետազոտողների կարծիքով, անոթային վնասվածքների առումով հիմնական դերը խաղում է վիրուսի փոխգործակցությունը հատուկ ACE-2 ռեցեպտորների հետ: Բայց անոթային էնդոթելինի մակերեւույթին դրանց արտահայտման եւ հետագա թրոմբագոյացման համար պետք է գործեն ակտիվացնող գործոններ:

Պացիենտների մոտ սրտաբանական կարգավիճակի համարժեք գնահատման համար գիտնականները դինամիկայում կիրառել են կլինիկական պրակտիկայի համար ավանդական կարդիոսպեցիֆիկ մարկերներ եւ էնդոթելին-1-ի մակարդակի վերլուծությունը։ Անմիջապես պարզ է դարձել, որ անոթի պատի վնասվածքը վարակի դեպքում էնդոթելին-1-ի մակարդակի բարձրացում է առաջացրել:

Հատկանշական է, որ մարկերի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են այն պացիենտների մոտ, որոնց վիճակը հետագա օրերին կտրուկ վատացել է: Մյուս ցուցանիշները հետագայում փոխվել են եւ ոչ այնքան շատ: Բացի այդ, էնդոթելին-1-ի մակարդակի բարձրացում է գրանցվել այն անձանց մոտ, որոնք շփվել են հիվանդների հետ: Իսկ ահա հաջող թերապիայի կուրս անցնելուց հետո ապաքինված պացիենտների մոտ ցուցանիշները, որպես կանոն, կրկին նորմալացել են։

 



© NEWS.am Medicine