Հանրաճանաչ մթերքներում ո՞ր E-հավելումներն են առավել վտանգավոր

21:31   8 հունիսի, 2021

Այսօր շատ հայտնի ապրանքատեսակներ պարունակում են պոտենցիալ վտանգավոր E-հավելումներ: Դրանց թվում են՝ մարգարինը, պաշտետները, չոր նախաճաշերը եւ հրուշակեղենը: Սննդաբան Մարգարիտա Մակուխայի (Ռուսաստան) կարծիքով՝ առանց հավելումների մթերքների զամբյուղը կարող է ոչ միայն ավելի օգտագար լինել, այլեւ՝ ավելի էժան:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ E-հավելումները նյութեր են, որոնք օգտագործվում են պահպանման ժամկետը մեծացնելու, օքսիդացումը չեզոքացնելու եւ մթերքի ցանկալի համն ու խտությունը ստանալու համար: Դրանք կարելի է բաժանել երեք խմբի՝ պայմանականորեն անվնաս՝ պատրաստված բույսերի թուրմերից եւ բնական մթերքներից, պայմանականորեն վտանգավոր, որոնց չափազանց շատ օգտագործման դեպքում կարող են վնասել, եւ օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունեցող վտանգավոր հավելումներ:

Վերջիններիս թվում է E230 բիֆենիլը, որն օգտագործվում է մարգարին, պաղպաղակ, հրուշակեղեն պատրաստելիս, E214 էթիլպարաբենն օգտագործվում է մսամթերքների, պաշտետների, պանիրների, չոր նախաճաշերի, կաթնային աղանդերների պատրաստման համար: E103, E105, E111, E121 հավելումների մի մասը Ռուսաստանում արգելված է, ինչպես նշել է սննդաբանը:

Մասնագետների կարծիքով՝ առանց հավելումների մթերքների զամբյուղի արժեքը, որը ներառում է թարմ մրգեր եւ բանջարեղեն, տավարի միս, թռչնամիս, ձուկ, ձավարեղեն, ընկուզեղեն եւ կանաչ թեյ, շաբաթական կկազմի 2959 ռուբլի:

 



© NEWS.am Medicine