Որո՞նք են Ալցհեյմերի հիվանդության վաղ ախտանիշները

13:26   9 հունիսի, 2021

Հիշողության կորուստը, գիտակցության մթագնածությունը, ինչպես նաեւ առօրյա գործեր կատարելիս դժվարությունները կարող են Ալցհեյմերի հիվանդության զարգացման ախտանիշներ լինել:

Այս մասին պնդում են ԱՄՆ ծերացման խնդիրների հարցով ազգային ինստիտուտի մասնագետները:

Ինչպես հաղորդում է Express պարբերականը, այդ հիվանդության ամենատարածված ախտանիշներից է հիշողության կորուստը:

Մասնագետների խոսքով՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են կորցնել օրերի հաշվարկը, երբեք կարող են մոռանալ՝ որտեղ են գտնվում:

 



© NEWS.am Medicine