Աղցանի համար ի՞նչ լցոներ է խորհուրդ տրվում օգտագործել ամռանը

22:23   12 հունիսի, 2021

Ի՞նչ լցոններ արժե օգտագործել ամռանը աղցանների համար։ Որքա՞ն երկար կարելի է պահել աղցանները։ Այս մասին խորհուրդներով կիսվել է բժիշկ-սննդաբան, գաստրոէնտերոլոգ, խոհարար-բլոգեր Նուրիա Դիանովան։

Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, բանջարեղենային եւ մրգային աղցաններում որպես լցոն կարելի է օգտագործել թթվասեր առողջության համար վնասակար մայոնեզի փոխարեն։

«Եթե համեմատենք մայոնեզն ու թթվասերը, ցանկացած, անգամ քսան տոկոսանոց թթվասերը շահեկան է թեթեւ մայոնեզի համեմատ. այն բնական է, դրանում կոնսերվանտներ չկան։ Դրան պարզապես կարելի է ավելացնել ինչ-որ կանաչիներ համի համար։ Մրգային աղցանը նույնպես ավելի մեղմ կլինի, եթե այն լցոնվի թթվասերով կամ յոգուրտով, թեթեւ ջրիկ կաթնաշոռով, դա սիրալիրություն կլինի առողջության հանդեպ»,- ասել է Դիանովան։

Շատերը  աղցանները սիրում են բուսայուղով, եւ դա, մասնագետի կարծիքով, հիանալի տարբերակ է։ Նա խորհուրդ է տվել վերցնել հոտավետ, չզտված ձեթեր, որոնցում կան E եւ A վիտամիններ, եւ չսահմանափակվել միայն արեւածաղկի ձեթով, այլ օգտագործել նաեւ այլ բնական ձեթեր, չէ՞ որ դրանցից շատերը եզակի հատկություններ ունեն։

«Ձեթերը շատ են. կարելի է վերցնել ընկույզի, խաղողի կորիզի ձեթ։ Դդմի ձեթը «ռումբ» է տղամարդկանց համար, այն օգտակար է շագանակագեղձի համար։  Վուշի ձեթը ռուսական սուպերմթերք է»,- շարունակել է Դիանովան։

Աղցանները պետք է պատրաստել այնքան, որքան կարելի է ուտել մեկ անգամ ընդունելու համար, խորհուրդ է տալիս բժիշկը։ Նրա խոսքով՝ լցոնված կերակրի պահպանման ժամկետը շատ կարճ է, բայց մաքրված բանջարեղեններն առանց լցոնի էլ երկար պահել չի կարելի։

«Թթվասերով աղցանի պահպանման ժամկետն սպառվում է ակնթարթորեն, որովհետեւ դա կաթնաթթվային մթերք է։ Բուսայուղը, գուցե, մի փոքր ավելի, բայց ցանկացած աղցանում հյութ է արտադրվում, եւ ահա դա ստեղծում է լրացուցիչ ռիսկ մանրէների ակնթարթային  աճի համար։ Շատ բանջարեղեն մի մաքրեք, մաքրված բանջարեղենները նույնպես արագ պատվում են մանրէներով։ Աղցանը պահելը միշտ վարակվելու ռիսկ է պարունակում»,- նախազգուշացրել է Դիանովան։

Նրա խոսքով՝ չարժե աղցանը պահել սառնարանում, քանի որ որոշ մանրէներ, որոնք բազմանում են հում բանջարեղեններում, նախընտրում են հենց այդ ջերմաստիճանը։



© NEWS.am Medicine