Քաղցկեղն օդակաթիլներով կամ սեռական ճանապարհով չի փոխանցվում. մասնագետ

21:47   16 հունիսի, 2021

Քաղցկեղային հիվանդությունները չեն փոխանցվում օդակաթիլային եղանակով կամ սեռական ճանապարհով: Գիտնականներն այս հիվանդությամբ վարակվելու դեպքեր չեն հայտնաբերել: Այս մասին իր Instagram-ում գրել է վիրաբույժ եւ ուռուցքաբան Իվան Կարասեւը (Ռուսաստան):

Քաղցկեղի զարգացումը, ըստ մասնագետի, տեղի է ունենում օրգանիզմի ներքին պրոցեսների պատճառով:

«Քաղցկեղը մարդու օրգանիզմում ձեւավորվում է սպիտակուցային բեկորներից, որոնք ներթափանցում են մարդու գենոմ եւ խաթարում են դրա գործառույթը` բջիջների մուտացիաների հանգեցնելով: Դա նշանակում է, որ, չնայած քաղցկեղը կարելի է «վիրուս» անվանել, սակայն այդ վիրուսը ոչ թե արտաքին է, այլ` էնդոգեն, այսինքն` առաջանում է օրգանիզմում եւ զարգանում է ներքին պատճառների արդյունքում»,- նշել է մասնագետը:

Նա հավելել է, որ 1970-ին ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքում օրգանիզմ քաղցկեղի կուլտուրա ներմուծելուց հետո ուռուցք չի հայտնաբերվել: Նման եզրակացությունների են հանգել շվեդ գիտնականները` արյան փոխներարկման վերաբերյալ երկարաժամկետ տվյալների վերլուծությունից հետո: Ստացողներից որեւէ մեկը քաղցկեղով չի հիվանդացել:



© NEWS.am Medicine