Յուրաքանչյուր հինգերորդ կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիր բախվում է հետքովիդային համախտանիշի

20:30   16 հունիսի, 2021

Յուրաքանչյուր հինգերորդ կորոնավիրուսի ասիմպտոմ վարակակիր բախվում է հետքովիդային համախտանիշի: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որն անցկացրել են ԱՄՆ FAIR Health կազմակերպության գիտնականները:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտությունը ցույց է տվել, որ վարակվելուց հետո մեկ ամսվա ընթացքում կամ ավելի ուշ մարդկանց 23 տոկոսի մոտ հայտնվում են առողջական նոր խնդիրներ:

Դրան բախվում են բոլոր տարիքի մարդիկ, ներառյալ երեխաները:

Հետեւանքները բուժելու համար բուժօգնության է դիմում պացիենտների գրեթե կեսը, որոնք հոսպիտալացվել են վարակման հետ կապված:

Չափավոր կամ թեթեւ աստիճան ծանրության հիվանդությունից հետո օգնություն է անհրաժեշտ լինում պացիենտների 27 տոկոսին, իսկ ասիմպտոմ վարակից հետո՝ 19 տոկոսին:

Կորոնավիրուսն ասիմպտոմ տարել են մարդկանց գրեթե կեսը, նշվում է հետազոտության մեջ:

Հետազոտությունը պարզել է, որ հետքովիդային համախտանիշը նրանց շրջանում լայնորեն տարածված է եղել: Ամենից շատ տարածված հետքովիդային խնդիրների թվում են եղել մկանային ցավ, շնչառության դժվարացում, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակ, թուլություն եւ բարձր զարկերակային ճնշում:  



© NEWS.am Medicine