Ի՞նչ ախտանշանների մասին կարող է վկայել վիտամին B12-ի պակասը

18:09   20 հունիսի, 2021

Մարդու բերանի խոռոչի վիճակը կարող է վկայել վիտամին B12-ի պակասի մասին, որը կարեւոր նյութ է եւ մասնակցում է արյան առողջ բջիջների եւ նյարդային հյուսվածքների ձեւավորմանը:

Վիտամին B12-ի պակասը հրահրում է քրոնիկական հոգնածություն, սակավարյունություն, անեմիա, սթրեսների նկատմամբ օրգանիզմի վատ ադապտացիա, դեպրեսիա, շիզոֆրենիա եւ շատ այլ խնդիրներ:

NHS բրիտանական առողջապահական ծառայությունն անվանել է տարածված խանգարումները, որոնք մատնանշում են վիտամին B12-ի պակասի, ծայրամասային նյարդաբանության, ատաքսիայի եւ պարեստեզիայի մասին: Այդ տերմինները նշանակում են նյարդային համակարգի ախտահարում,  որի պատճառով կարող են ծագել խնդիրներ կոորդինացիայի, քայլվածքի կամ խոսքի հետ, ինչպես նաեւ տհաճ զգացողություններ, որոնք հիշեցնում են հոսանքի հարվածներ կամ ծակոցներ:

Բերանի խոռոչի առողջապահության ֆոնդից մասնագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ վիտամին B12-ի պակասը կարող է մատնանշել մի քանի ախտանշանների մասին, որոնց հետ կապված է բերանի խոռոչի վիճակը: Նրանց խոսքով՝ B12-ի չափազանց ցածր մակարդակի դեպքում բերանի խոռոչում ի հայտ են գալիս խոցեր:

Ախտանշանները, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել.

Եւս մեկ խնդիր, որի մասին վկայում է այդ վիտամինի պակասը, լեզվի բորբոքումն է, որի հետեւանքով այն կարող է ուղեկցվել ցավով, կարմրությամբ եւ արտասովոր հարթությամբ, ինչը կարող է նաեւ որոշակի դժվարություններ առաջացնել ծամելու եւ սնունդը կուլ տալու հետ:



© NEWS.am Medicine