Ի՞նչ հիվանդության մասին կարող է խոսել բերանի տհաճ հոտը

16:15   19 հունիսի, 2021

Բերանի տհաճ հոտը կարող է ոչ միայն բերանի խոռոչի, կոկորդի, աղեստամոքսային տրակտի հիվանդության, այլ նաեւ շաքարախտի նշան լինել:

Շաքարախտով տառապող շատ պացիենտներ չգիտեն, որ այդ հիվանդությունը կարող է ազդել բերանի խոռոչի առողջության վրա:

Գալիտոզը, որն առավել հայտնի է որպես բերանի տհաճ հոտ, երբեմն կապունի շաքարախտի հետ, պնդում են մասնագետները:

Ինչպես հայտնում է Diabetes.co.uk-ը, շաքարախտով տառապող մարդկանց մոտ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը մեծացնում է թքի մեջ գլյուկոզայի մակարդակը: Եթե շերտն արդյունավետ չի հեռացվում, կարող է ,կարիես առաջանալ եւ լնդերի հիվանդություն, ինչն էլ տհաճ հոտ է առաջացնում:  



© NEWS.am Medicine