Գլխուղեղի ուռուցքները կարելի է ախտորոշել մեզի զննմամբ

09:44   18 հունիսի, 2021

Մեզում միկրոՌՆԹ-ն կարելի է օգտագործել որպես բիոմարկեր գլխուղեղի ուռուցքների ախտորոշման համար, վկայում է Նագոյայի համալսարանի (Ճապոնիա) գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է ACS Applied Materials & Interfaces ամսագրում։

Գիտնականների խոսքով՝ մեզի մշտական անալիզները կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունները, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ պացիենտների ողջ մնալու վրա։

«Մեզը կարելի է հեշտությամբ հավաքել՝ բեռնվածություն չստեղծելով մարդկային օրգանիզմի վրա,- ասում է հետազոտության հեղինակ, Նագոյայի համալսարանի դոցենտ Ատսուսի Նացումեն։- Հեղուկ բիոպսիան մեզի հիման վրա լրիվ չէր հետազոտվել գլխուղեղի ուռուցք ունեցող պացիենտների համար՝ մեթոդիկայի բացակայության պատճառով, որը կարող է արդյունավետորեն վերցնել միկրոՌՆԹ-ն մեզից։ Մենք որոշեցինք մշակել այդպիսի տեխնոլոգիա»։

Ճապոնացի գիտնականների առաջարկած նոր սարքը հագեցած է ցինկի օքսիդի 100 միլիոն նանոլարերից, որոնք կարելի է ստերիլիզացնել եւ դնել սերիական արտադրության մեջ։ Սարքը կարող է վերցնել միկրոՌՆԹ շատ ավելի մեծ բազմազանություն եւ քանակություն մեկ միլիլիտր մեզից՝ ավանդական մեթոդների համեմատությամբ։

Գլխուղեղի ուռուցք ունեցող պացիենտների եւ քաղցկեղային հիվանդություններ չունեցող մարդկանց մեզից սարքի օգնությամբ վերցված միկրոՌՆԹ զննումը ցույց է տվել, որ գլխուղեղի ուռուցքից ստացված շատ միկրոՌՆԹ-ներ իսկապես գոյություն ունեն մեզում կայուն վիճակում, հետեւաբար, այդպիսի թեստն իսկապես կարելի է օգտագործել ուռուցքների ախտորոշման համար։



© NEWS.am Medicine