AMADEA բժշկական ասոցիացիան հունիսի 19-25 պաշտոնական այցով կլինի Հայաստանում եւ Արցախում

19:09   17 հունիսի, 2021

AMADEA բժշկական ասոցիացիան սույն թվականի հունիսի 19-25 պաշտոնական այցով կլինի Հայաստանում եւ Արցախում, իր մարդասիրական եւ բժշկագիտական գործառույթներն իրականացնելու համար հետևյալ ժամանակացույցով՝

AMADEA (Asociacion Medica Amigos de Armenia, հայերեն՝ Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա) ստեղծվել է 2020թ․ դեկտեմբերին՝ իսպանաբնակ հայազգի բժիշկների, բուժքույրերի, հասարակակական գործիչների եւ այլ ակտիվիստների միասնական ջանքերով։

AMADeA-ի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանում բժշկության զարգացմանը և դրանով ապագայում Հայաստանը դարձնել ավելի ժամանակակից և բարեկեցիկ երկիր: AMADeA-ն զարգացնում է իր ծրագրերը առողջապահական համակարգի երեք հիմնարար ոլորտներում` բուժօգնություն, կրթություն և հետազոտություն:

Ներկայումս իրականացվող մեր գլխավոր ծրագրերից մեկի շրջանակներում՝ AMADEA SUSTAINS - Specialists' Unified Support Team for Artsakh and Armenia INdigenous Society Իսպանիայում աշխատող փորձարար մասնագետների խումբը՝ կազմված վնասվածքաբաններից, ֆիզիոթերապևտից, մանկաբույժից և այլ մասնագետներից կմեկնի Արցախ՝ այնտեղ իրականացնելու անհրաժեշտ բժշկական օգնություն։

Բացի դրանից, նույն այցի շրջանակներում AMADeA -ն կմասնակցի Երևան քաղաքում «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հունիսի 19-21 կայանալիք «Սիրտ-անոթային հիվանդությունները և նրանց բուժման եղանակները» գիտաժողովին, որպես գիտաժողովը կազմակերպող 3 հիմնական ասոցիացիաներից մեկը։

Գիտաժողովը, որին նախնական տվյալներով կմասնակցեն մոտ 150 հայ սրտաբաններ, նվիրված է
սիրտ-անոթային հիվանդություններին նվիրված ամենավերջին գիտական հետազոտությունների լուսաբանմանը և ընդգրկում է անվանի գիտնականներ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինասատանից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից և այլն։ Բացի գիտաժողովի կազմակերպումից AMADeA-ն կհանձնի նաև ասոցիացիայի կողմից սահմանված հատուկ մրցանակները լավագուն գիտական աշխատանքները ներկայացրած երիտասարդ բժիշկներին։



© NEWS.am Medicine