Բրիտանական, թե՞ հնդկական. Կորոնավիրուսի ո՞ր տեսակն է ավելի վտանգավոր

11:50   18 հունիսի, 2021

Կորոնավիրուսի հնդկական շտամն ավելի վտանգավոր է, քան Բրիտանականը, կարծում են հետազոտողները, ովքեր վերլուծել են Շոտլանդիայում վարակով հիվանդների տվյալները:

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են բժշկական Lancet ամսագրում, կորոնավիրուսի հնդկական շտամով հիվանդների հոսպիտալացման ռիսկը կրկնակի բարձր է, բրիտանական շտամով հիվանդների համեմատ:

Պատվաստումն ապացուցել է, որ արդյունավետ մեթոդ է վարակի ռիսկի նվազեցման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Սակայն պատվաստանյութերը շատ ավելի լավ են պաշտպանում վարակի բրիտանական տեսակից, քան հնդկականից:

Կորոնավիրուսի հնդկական շտամը, որը ստացել է B.1.617 անվանումը, հայտնի է իր կրկնակի մուտացիայով: Այն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում: Շտամը, ըստ բժիշկների, կարող էր դառնալ Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի պատճառներից մեկը: Վերջին շրջանում վիրուսի այս տարբերակը հայտնաբերվել է շատ երկրներում:



© NEWS.am Medicine