Փոխպատվաստված օրգաններով մարդկանց կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3 դեղաչափ պահանջվել

15:39   18 հունիսի, 2021

Փոխպատվաստված օրգաններով մարդկանց կարող է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3 դեղաչափ պահանջվել: Նրանք նվազեցված իմունիտետի պատճառով հատկապես խոցելի են վիրուսի նկատմամբ:

Նման կարծիք են հայտնել Ջոն Հոփքինսի բժշկական դպրոցի գիտնականները:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակների տվյալներով՝ նման պացիենտների կեսի մոտ հակամարմիններ չեն արտադրվում Pfizer-ի կամ Moderna-ի երկու դեղաչափ ստանալուց հետո:

Մնացած պացիենտների մոտ իմունային ռեակցիան զգալիորեն ցածր է՝ համեմատած առողջ մարդկանց հետ:

Հետազոտությանը մասնակցել է 57 տարեկան 30 մարդ, որոնք օրգանների փոխպատվաստում են տարել եւ որոնց մոտ իմունիտետ չի ձեւավորվել պատվաստանյութերի երկու բաղադրիչից հետո: Բոլոր նրանց պատվաստվել են պատվաստանյութի երրորդ դեղաչափով եւ ինքնուրույն հետեւել պատվաստաումից հետո հակամարմինների չեզոքացման մակարդակին:

Պացիենտների գրեթե մեկ երրորդի մոտ իմունային պաշտպանություն չի ձեւավորվել:

 



© NEWS.am Medicine