Ի՞նչ մթերքների հետ խորհուրդ չի տրվում համադրել միսը

17:31   18 հունիսի, 2021

Որոշ մթերքների հետ համադրության պարագայում միսն ավելի վատ է յուրացվում եւ անհրաժեշտ օգուտ չի բերում օրգանիզմին, հավաստիացնում է էնդոկրինոլոգ եւ սննդաբան Տատյանա Բոչարովան։

«Միսը եւ կաթնամթերքները չպետք է միասին լինեն կերակուր ընդունելիս։ Բանն այն է, որ պանրի, կաթի, յոգուրտների մեջ պարունակվող կալցիումը վատացնում է երկաթի ներծծումը միջինը 50-60 տոկոսով։ Սա կարեւոր է նկատի ունենալ, երբ խոսքը երեխաների, հղիների, անեմիայով պացիենտների սնվելու մասին է»,- ասել է Տատյանա Բոչարովան ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում։

Միսը եւ թեյը նույնպես լավ համադրություն չեն։ Բանն այն է, որ թեյի մեջ պարունակվող պոլիֆենոլ տանինը նույնպես նվազեցնում է մսից երկաթի յուրացման մակարդակը։ Դրա համար մսի հետ խուրհուրդ է տրվում խմել սովորական ջուր կամ գոնե մեկ բաժակ ցիտրուսային հյութ։

«Բացի այդ, միսն ավելի վատ է մարսվում օսլա պարունակող մթերքների հետ՝ հաց, կարտոֆիլ, եգիպտացորեն, մակարոն,- ասում է Տատյանա Բոչարովան։- Սա թույլատրելի համադրություն է, բայց դրանից պետք է խուսափեն նրանք, ովքեր գիրանալու հակում ունեն։ Ավելորդ քաշ ունեցող պացիենտներն ավելի լավ է միսն օգտագործեն կանաչիների եւ բանջարեղենի հետ»։



© NEWS.am Medicine