Ո՞ր ախտանիշներով է հնարավոր կասկածել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է առաջացել

19:26   18 հունիսի, 2021

Ո՞ր ախտանիշներով է հնարավոր կասկածել, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ է առաջացել:

Անբացատրելի որովայնի կամ մեջքի ցավը, արագ քաշի կորուստը եւ երկարատեւ աղիների խանգարումը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան լինել: Նման կարծիք են հայտնել Pancreatic Cancer UK միջազգային կազմակերպության մասնագետները:

Ինչպես հայտնում է Daily Express-ը, ուռուցքի աճի հետ մեկտեղ ախտանիշները կարող են առաջանալ եւ անցնել: Օրինակ, որովայնի հատվածում տհաճ զգացողությունները կարող են սկսվել , ապա տարածվել մեջքի վրա: Երբ պացիենտը պառկում է, ցավը կարող է ուժեղանալ: Այն կարող է թեթեւացնել նստած դիրքը:

Ախտանիշներից մեկը կարող է լինել նաեւ ախորժակի կորուստը, թուլությունը, մաշկի , աչքերի դեղնածությունը:  



© NEWS.am Medicine