Նոր կորոնավիրուսը վնասում է տղամարդու ամորձիները. հետազոտություն

21:33   18 հունիսի, 2021

SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է վարակել համստերների ամորձիները, պարզել են Տեխասի համալսարանի բժշկական մասնաճյուղի հետազոտողները:

Ամորձիների վնասումը կարող է բացատրել որոշ վարակված տղամարդկանց մոտ հայտնաբերված մի շարք ախտանիշներ, ասվում է Microorganisms ամսագրում հրապարակված հետազոտության մեջ: Գիտնականները վիրուսը հայտնաբերել են բոլոր վարակված համստերների ամորձիներում առաջին շաբաթվա ընթացքում, սակայն ժամանակի ընթացքում դրա քանակությունն աստիճանաբար նվազել է:

«Այս արդյունքներն առաջին քայլն են հասկանալու համար, թե ինչպես է COVID-19-ն ազդում տղամարդկանց սեռական օրգանների եւ վերարտադրողական պոտենցիալ առողջության վրա»,- պատմում է դոկտոր Շենոն Ռոսսին, որի լաբորատորիայում աշխատանքն իրականացվել է:

Գիտնականների խոսքով` հետագա հետազոտությունները ներառում են նաեւ ծանր COVID-19-ի հետ կապված մոդելավորման պայմաններ են ներառում: Խոսքը նախկինում գոյություն ունեցող վիճակների (գիրություն եւ շաքարախտ) մասին է, ինչպես նաեւ` SARS-CoV-2-ի մտահոգիչ տարբերակների:




© NEWS.am Medicine