Ինչո՞վ է վտանգավոր բարձր երաժշտությունը

23:29   18 հունիսի, 2021

Մարդիկ, որոնք ենթարկվում են 70 դեցիբելից բարձր աղմուկի երկարատև ազդեցության, ավելի մեծ տարիքում լսողական խնդիրներ ունենալու ավելի մեծ ռիսկի են ենթարկվում: Այս մասին զգուշացնում են Ամերիկայի ակուստիկ ընկերության մասնագետները:

Ըստ նրանց՝ երաշտության ձայնը 50 տոկոսից ավելի բարձրացնելու դեպքում այդ արգելքը հեշտությամբ հաղթահարվում է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականներով՝ 12-ից 35 տարեկան բոլոր երեխաների, դեռահասների և երիտասարդների մոտ կեսը ենթարկվում են լսողության կորստի ռիսկի՝ երաժշտությունը չափազանց բարձր լսելու պատճառով:

Ցավոք, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լսողության վատացումը մեծացնում է ավելի մեծ տարիքում դեմենցիայի առաջացման ռիսկը: 2011 թվականին JAMA Neurology-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 639 մասնակիցներից, որոնց 12 տարի հետևել են, լսողության թեթև կորուստ ունեցող մարդկանց շրջանում ճանաչողական անկման հավանականությունը կրկնակի շատ է: Լսողության չափավոր կորուստը եռապատկում է ռիսկը երեք անգամ, իսկ ուժեղ կորուստը՝ հնգապատկվում է դրա հավանականությունը:



© NEWS.am Medicine