Ասթմայի ինհալյատորը կարող է արագացնել ապաքինումը COVID-19-ի՞ց

14:22   21 հունիսի, 2021

Ասթմայի ինհալյատորի օգտագործումը կարող է օգնել արագացնել COVID-19-ից ապաքինման գործընթացը, տեղեկացնում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, բուդեսոնիդի՝ ասթմայի ժամանակ ընդունվող դեղամիջոցի օգտագործումը արագացնում է վերականգնման գործընթացը կորոնավիրուսային վարակի դեպքում։ Այն հակաբորբոքային, հակաալերգիկ եւ իմունադեպրեսիվ ազդեցություն է ունենում։

Գիտնականների տվյալներով՝ բուդեսոնիդի շնորհիվ պացիենտներն ապաքինվում են միջինը 3 օրով ավելի շուտ։ Հետազոտողների խոսքով՝ այս հայտնագործությունը կարելի է անվանել  «կարեւոր փուլ համավարակի դեմ պայքարում»։



© NEWS.am Medicine