Սուրճը կարող է նվազեցնել մահվան ռիսկը. հետազոտություն

11:20   23 հունիսի, 2021

Սուրճը կարող է նվազեցնել մահվան ռիսկը լյարդի քրոնիկ հիվանդություններից: Նման եզրակացութան են եկել  Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները, հաղորդում է The Guardian-ը:

Նոր հետազոտության հեղինակները վերլուծել են 40-69 տարեկան 494 585 մարդու տվյալներ: Նրանց մեծ մասը խոստովանել է սուրճի սիրահար լինելու մեջ (384 818 մարդ), իսկ մյուսներն ասել են, որ խմիչք չեն օգտագործել (109 767 մարդ):

Մասնագետները գրեթե 11 տարի  ուսումնասիրել են մասնակիցների լյարդը եւ գրանցել լյարդի հիվանդության 3600 դեպք: Պարզվել է, որ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը մարդկանց մոտ, ովքեր շատ են սիրում սուրճ, 20 տոկոսով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չեն խմել:



© NEWS.am Medicine