Մատների վրա երեք ախտանիշ, որոնք կարող են սրտի նոպայի ռիսկի նշան լինել

14:43   3 հուլիսի, 2021

Մատների վրա երեք ախտանիշ, որոնք կարող են սրտի նոպայի ռիսկի նշան լինել:

WebMD-ի մասնագետների խոսքով՝ հիվանդության նշաններից մեկը մատների վրա դեղնանարնջագույն ցանն է: Նման ցանը ցույց է տալիս տրիգլիցերիդների բարձր մակարդակը, որը հանգեցնում է զարկերակի եւ սրտի հետ կապված խնդիրների:

Եվս մեկ պոտենցիալ նշան կարելի է տեսնել եղունգների վրա: Եղունգի տակ մուգ հետքը կարող է սրտի նոպայի զգուշացնող նշան լինել:

Այլ զգուշացնող նշաններ են՝ անբացատրելի քաշի կորուստը, գունատ մաշկը, մկանացավն ու հոդացավը, սրտի աղմուկը:

Գույնի փոփոխությունը կարող է թթվածնի վատ շրջանառության արդյունք լինել:

Այդ բոլորը նշանները առիթ են սրտաբանի դիմելու համար:



© NEWS.am Medicine