22:56 17 դեկտեմբերի, 2013ԱՄՆ-ի վերահսկող մարմինները հրաման են պատրաստում, որով ձեռքի եւ մարմնի հակամանրէային օճառների արտադրողներին կպարտադրեն ապացուցել, որ իրենց արտադրանքն վարակների կանխարգելամն հարցում ավելի արդյունավետ եւ անվտանգ է, քան սովորական օճառները եւ ջուրը:
FDA (Սննդամթերքի եւ դեղամիջոցերի վերահսկողության գործակալությունը) հայտարարեց, որ նոր հետազոտության համաձայն հեղուկ օճառի մեջ պարունակվող երկարատեւ հակաբակտերիալ քիմիական նյութը՝տրիկլոզանը, եւ սովորական օճառներում պարունակվող տրիկլոկարբանը, կարող են հորմոնալ ազդեցություն ունենալ եւ թույլ տալ բակտերիաներին մուտացիայի ենթարկվել եւ վերածվել ավելի դժվար կառավարվող շտամների:
Գործակալությունը հայտարարել է, որ իրենց արտադրանքի անվանգությունն ու արդյունավետությունը չցուցադրած ընկերությունները պետք է նոր մակնշում անեն ապրանքը խանութներում վաճառելու համար:
Այդպիսի ապրանքները լայնորեն գովազդվում եւ վաճառում են. օրինակ՝ Colgate Palmolive-ի SoftSoap-ը, Galderma Laboratories-ի Cetaphil-ը ց, եւ Henkel AG-ի Dial ապրանքները:
Նոր օրենքը չի տարածվում ձեռքերի ախտահանող միջոցների, անձեռոցիկների կամ բժշկական հաստատություններում օգտագործվող ախտահանող միջոցների վրա, հաղորդում է Newsmax Health-ը:
FDA-ն հասարակությանը կես տարի է տվել այս խորհուրդների մասին իրենց կարծիքը արտահայտելու համար, եւ եւս 60 օր հակափաստարկներ ներկայացնելու համար: Նոր չափանիշները կսկսեն գործել վերջնական հաստատումից մեկ տարի անց: