Ինչպես է ավելի լավ սնվել շոգին

17:25   11 հուլիսի, 2021

Շոգին եղանակին ցանկալի է ավելի շատ մաքուր ջուր խմել, ավելի շատ բանջարեղեն, մրգեր եւ կանաչեղեն ուտել: Այսպիսի կարծիք է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտնել Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի չափահաս բնակչության առաջնային առողջապահական բժշկասանիտարական օգնության գլխավոր արտահաստիքային մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը:

Նրա խոսքով՝ շատ կարեւոր է վերահսկել օրգանիզմի աղաջրային հավասարակշռությունը, քանի որ շոգին ավելանում է քրտնարտադրությունը, որի հետեւանքով ջրազրկման վտանգը մեծանում է: Դրանից խուսափելու համար հարկավոր է սովորական նորմայից ավելին խմել: Միեւնույն ժամանակ, չափից շատ խմելը նույնպես վնասակար է, քանի որ դա մեծացնում է երիկամների ծանրաբեռնվածությունը:

«Շոգին ավելի լավ է խմել մաքուր ջուր եւ զգուշանալ քաղցր ու գազավորված ըմպելիքներից: Պետք չէ չարաշահել սուրճը, որը նպաստում է հեղուկը հեռացնելուն»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով՝ շոգ եղանակին սպիրտային խմիչքներ օգտագործելը վատ գաղափար է: Բանն այն է, որ ալկոհոլը խախտում է ջերմակարգավորումը եւ ծանրաբեռնում է սրտանոթային համակարգը, ինչը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների:

Տյաժելնիկովը նաեւ խորհուրդ է տվել շոգին հրաժարվել ծանր սննդից: Փոխարենը պետք է ուշադրություն դարձնել սառը ուտեստներին՝ ապուրներ, աղցաններ, կաթնամթերքներ:



© NEWS.am Medicine