Johnson & Johnson-ի պատվաստանյութը կարող է մեծացնել հազվագյուտ աուտոիմուն հիվանդության ռիսկը

11:32   13 հուլիսի, 2021

Ամերիկյան Johnson & Johnson ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը կարող է մեծացնել հազվագյուտ աուտոիմուն հիվանդության՝ Գիյենա-Բարե համախտանիշի զարգացման ռիսկը: Այս մասին, ըստ The New York Times-ի, մտադիր է հայտարարել ԱՄՆ Առողջապահության եւ մարդկային ծառայությունների նախարարությանը կից սննդի եւ դեղամիջոցների վարչությունը:

Ըստ այս գերատեսչության մասնագետների՝ ԱՄՆ-ում այս դեղամիջոց ստացած հիվանդների մոտ 3-5 անգամ ավելի հաճախ է զարգանում Գիլեն-Բարե սինդրոմը՝ ծայրամասային նյարդերի աուտոիմունային վնասվածք, որն ուղեկցվում է մկանների թուլությամբ եւ զգայունության խանգարմամբ:

Նախնական տվյալների համաձայն, այս պատվաստանյութը ստացողների շրջանում հայտնաբերվել է համախտանիշի մոտ 100 դեպք, մինչդեռ դրա զարգացման ռիսկը սովորաբար չափազանց ցածր է:
Հարկ է նշել, որ կարգավորիչը կարծում է, որ Johnson & Johnson-ի պատվաստանյութերի օգուտները հիմնականում գերազանցում են հավանական վնասը:



© NEWS.am Medicine