Գիտնականները ներկայացրել են հակաբեղմնավորիչի նոր տեսակ կանանց համար

23:24   13 հուլիսի, 2021

Չնայած աշխարհի երկրների մեծ մասում այսօր հասանելի են հակաբեղմնավորիչների բազմաթիվ տարատեսակներ, անցանկալի հղիությունների թիվը դեռեւս շատ շատ է՝ գրանցված բոլոր հղիությունների մոտ 40 տոկոսը։ Իսկ չպլանավորված հղիությունները, ինչպես հայտնի է, բացասական հետեւանքներ են ունենում մոր ֆիզիկական, հոգեբանական եւ տնտեսական բարեկեցության վրա։

Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի (BUSM) եւ ZabBio-ի (Սան Դիեգո, Կալիֆոռնիա) հետազոտողները մշակել են սպերմատոզոիդների դեմ մոնոկլոնալ հակամարմիններ՝ Human Contraception Antibody (HCA)։ Նրանց խոսքով՝ HCA-ն անվտանգ է մարդու առողջության համար եւ առաջ է բերում սպերմատոզոիդների ուժեղ ագլյուտինացիա (կպում), ինչը կանգնեցնում է դրանց առաջխաղացումը։

«HCA-ն, ըստ երեւույթին, հարմար է որպես հակաբեղմնավորիչ օգտագործման համար։ Դրանք կարող են օգտագործվել արգանդի միջոցով՝ որպես լուծվող թաղանթ։ Կանայք կարող են  դրանք օգտագործել որպես եւս մեկ հակաբեղմնավորիչ»,- նշել է BUSM բժշկության պրոֆեսոր, բժիշկ Դեբորա Անդերսոնը։



© NEWS.am Medicine