Նիհարելու ամենավատ միջոցները. Ի՞նչ չպետք է անել

11:22   18 հուլիսի, 2021

Խիստ դիետաներն ու սովապահությունը չեն կարող ապահովել անհրաժեշտ արդյունքը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես պնդում է դիետոլոգ Ադրիենա Յուդիմը (ԱՄՆ):

Eat This, Not That! պարբերականի հաղորդմամբ՝ մասնագետը պնդում է, որ բոլոր արագ կորցրած կիլոգրամները նույնքան արագ վերականգնվում են, երբ մարդը դադարում է կոշտ սահմանափակումները սննդի մեջ: Ուստի խիստ դիետաներն ամենավատ միջոցն է նիհարելու համար, որը երկարաժամկետ հեռանկարում չի գործում:

Յուդիմի կարծիքով՝ մարդիկ դադարել են լսել իրենք իրենց եւ փորձում են հասնել գոյություն չունեցող իդեալներին: Դիետաներից ոչ իրատեսական ակնկալիքները ստիպում են մարդուն դատապարտել ինքն իրեն «վատ» արդյունքների համար եւ առաջացնում են ամոթի զգացում:

Բարեհաջող նիհարելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս դադարել փորձել տարբեր դիետաները, լսել ինքներդ ձեզ ու սկսել ձեւավորել նոր առողջ սովորություններ, որոնք կարելի է պահպանել ամբողջ կյանքում, ոչ թե կարճ ժամանակի ընթացքում:

Նախ պետք է լցնել սառնարանն ու սառցարանն օգտակար մթերքներով. այդպես շատ ավելի հեշտ կլինի պահպանել առողջ սնվելու սովորությունը:

Յուդինի կարծիքով՝ առողջ սնունդը չի ենթադրում երկար ժամեր ծախսել խոհանոցում ճաշատեսակներ պատրաստելու համար: Նա խորհուրդ է տալիս նախապես պատրաստել մի քանի կոնտեյներ առողջ սնունդով եւ սառեցնել դրանք: Նաեւ կարելի է ընտրել պարզ բաղադրատոմսեր փոքրաթիվ բաղադրիչներով:

Բացի այդ, չպետք է մոռանալ, որ սթրեսն ու քնի պակասը նույնպես հանգեցնում են ավելորդ քաշին, ուստի նիհարելու համար կարելի է բավականաչափ քնել:



© NEWS.am Medicine