Գիտնականները մշակել են COVID-19-ի դեմ ցողունային բջիջների վրա հիմնված նոր դեղամիջոց

12:26   19 հուլիսի, 2021

Ռամբամ կլինիկայի (Իսրայել) գիտնականները մշակել եւ հաջողությամբ անցկացրել են COVID-19-ի դեմ նոր դեղամիջոցի փորձարկման առաջին փուլը` հիմնված օրգանիզմի ցողունային բջիջների վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի հետ հարցազրույցում խոսել է նախագծի գլխավոր հետազոտող Թոմեր Բրոնշտեյնը:

Ըստ նրա՝ կենսաքիմիկոսները օրվա ընթացքում հիվանդներին ներարկում են նոր նյութի երեք չափաբաժին, որի շնորհիվ հնարավոր է լինում հարգավորել արյան մեջ թթվածնի հագեցվածության մակարդակը եւ բարելավել հիվանդների ինքնազգացողությունը:  

«Ցողունային բջիջները կարող են հանգստացնել իմունային համակարգը: Կարելի է ասել, որ դրանք օրգանիզմում աշխատում են ինչպես շտապ օգնություն», - ասել է Բրոնշտեյնը:

Նրա խոսքով՝ այս բջիջները նաեւ ունակ են կասեցնել «ցիտոկինային փոթորիկը», որի դեպքում իմունային համակարգը վարակի դեմ պայքարում սկսում է հարձակվել իր իսկ օրգանների եւ հյուսվածքների վրա: Գիտնականների համար անհրաժեշտ նյութը ստանալու համար ցողունային բջիջները վերցվում են առողջ մարդկանցից, տասը օրվա ընթացքում ուղարկվում են հատուկ բիոռեակտոր եւ պատրաստվում ներարկման համար:

«Կլինիկական փորձարկումների ընթացքում տեսանք, որ մեր բուժման անվտանգությունը բավարար չէ: Երկրորդ՝ տեսանք, թե ինչ անհավանական ազդեցություն է թողնում մեր դեղամիջոցը», - ասել է գիտնականը:

 



© NEWS.am Medicine