Ո՞ւմ համար է վտանգավոր շոգին գերջերմացումը

16:31   20 հուլիսի, 2021

Բարձր քրտնարտադրությամբ տառապող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել գերջերմացումից: Նման կարծիք է հայտնել ՌԴ առողջապահության մեծահասակ բնակչության դեպարտամենտի բժշկասանիտարական օգնության գծով մասնագետ Անդրեյ Տյաժելնիկովը:

«Շոգին քրտնարտադրությունը բնական պրոցես է: Այդպիսով տեղի է ունենում սթրեսային պայմանների նկատմամբ օրգանիզմի ադապտացիա:  Միեւնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ադապտացիայի ունակության վրա ազդում են տարիքն ու առողջական վիճակը: Ինտենսիվ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել ջրազրկման, եւ, որպես հետեւանք, արյան խտացման, թրմոբի ձեւավորման, աղերի արտադրման: Այդ պատճառով, երեխաները, տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողները վատ են ադապտացվում կլիմայական փոփոխություններին: Եվ հենց նրանց խորհուրդ է տրվում խուսափել գերջերմացումից»,-ասել է նա ՌԻԱ Նովոստիի եհտ զրույցում:

Մասնագետի խոսքով՝ ընդհանուր առմամբ քրտնելը օգտակար է, սակայն այն արտադրում է նաեւ վնասակար նյութեր:

Շոգին պետք է շատ ջուր խմել՝ ջրազրկումից խուսափելու համար:

Ամենակարեւորը, պետք է հետեւել մաշկի մաքրությանը, քրտինքը նպաստում է պաթոգեն մանրէների բազմազմանը:



© NEWS.am Medicine