Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

15:41   23 հուլիսի, 2021

Վաղ շրջանում հաստ աղիի քաղցկեղը սովորաբար որեւէ կերպ չի դրսեւորվում։ Հաստ աղիի քաղցկեղի առաջին նշանների մասին նշել է Սանկտ Պետերբուրգի թիվ 9 հիվանդանոցի կոլոպրոկտոլոգ Անատոլի Նեդոզիմովանին «Դոկտոր Պիտեր» պորտալում։

Նրա խոսքով՝ այդ ուռուցքն առանձնահատկություն ունի՝ այն սկսում է ոչ առատ արնահոսել մինչեւ առաջին ախտանշանների հայտնվելը։ Մասնագետը դրանց թվին է դասում.

Մասնագետի խոսքով՝ շատերին այս նշանները չեն մտահոգում, եւ պացիենտները դա բացատրում են թութքով։

«Անգամ այդ առաջին ախտանշաններն են վկայում վաղուց զարգացող օնկոլոգիական պրոցեսի մասին»,- նշել է մասնագետը։

Հիվանդության վաղ հայտնաբերման համար մասնագետը խորհուրդ է տալիս ամեն տարի արտաթորված արյան իմունաքիմիական թեստ հանձնել։ Եթե այն դրական լինի, պետք է ֆիբրոկոլոնոսկոպիա կատարել։



© NEWS.am Medicine