Ո՞ր մթերքներն են օգնում լիցքավորվել էներգիայով շոգ եղանակին

11:15   26 հուլիսի, 2021

Ճիշտ սննդակարգը կօգնի նվազեցնել օրգանիզմի վրա բարձր ջերմաստիճանի ազդեցությունը, պնդում են իսպանացի սննդաբանները: Հոդվածում, որը հրապարակել է La Vanguardia թերթը, մասնագետները պատմել են մթերքների մասին, որոնք օգնում են լիցքավորվել էներգիայով շոգ եղանակին:

Մասնագետները խորհուրդ են տալիս շոգ եղանակին խուսափել քաղցր ըմպելիքներից, քաղցրավենիքից, թխվածքներից եւ պաղպաղակից: Դրա փոխարեն խորհուրդ է տրվում սննդակարգում ավելացնել վարունգ, լոլիկ, ճակնդեղ, ոսպ, ձու, ավոկադո: Մասնագետի խոսքով՝ սեզոնային մրգերն ու բանջարեղենը լավագույն միջոցն են օրգանիզմից դուրս եկող ջուրը վերականգնելու համար:

Մասնագետի խոսքով՝ օրինակ, ճակնդեղը իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեն:

Ամռանը շատերն անտեսում են լոբազգիները, չնայած այս շրջանում հենց դրանք պետք է ուտել:

Հատկապես դրանք խորհուրդ է տրվում նրանց, ովքեր չեն ցանկանում շատ ձուկ եւ միս ուտել:

Ավոկադոն, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է օրգանիզմի ճիշտ գործունեության համար:

Վարսակի շիլան եւս կարող է օպտիմալ տարբերակ լինել էներգիայով լիցքավորվելու համար:



© NEWS.am Medicine