Կանեփ եւ շիզոֆրենիա.նոր տվյալներ

23:33   26 հուլիսի, 2021

Կանեփ օգտագործող մարդկանց մոտ բարձր է շիզոֆրենիայի զարգացման ռիսկը: Այս մասին հայտնի է արդեն վաղուց, սակայն նոր հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Psychiatry-ում, ցույց է տվել, որ վերջին տարիներին կանեփից կախվածության հետ կապված շիզոֆրենիայի դեպքերի թիվը:

Գիտաշխատություններում եւ դասագրքերում այդ հիվանդությունը հաճախ անվանում են կայուն: Սակայն վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Դանիայում 2000-2012 թվականներին դեպքերն ավելացել են:

Հետազոտությունը ցույց է տվել, որ կանեփի օգտագործման հետեւանքով շիզոֆրենիայի դեպքերի մասնաբաժնը 1995 թվականին 2 տոկոսից բարձրացել է 2000 թվականին մինչեւ 6-8 տոկոս:

Հետազոտության համահեղինակ Կաստրեն Հյոթհոյը նշել է, որ, ցավոք, շատերը կանեփն անվտանգ են համարում, սակայն դա իրականում այդպես չէ:  

 



© NEWS.am Medicine