Սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ

14:02   27 հուլիսի, 2021

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Առողջապահության նախարարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել նշված ճանապարհահատվածում:

Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյանի բժշկական կենտրոնի», «Չարենցավանի բժշկական կենտրոնի», «Հրազդանի բժշկական կենտրոնի» և Գեղարքունիքի մարզի «Սևանի բժշկական կենտրոնի» շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով:



© NEWS.am Medicine