Գիտնականները կորոնավիրուսից մահվան բարձր ռիսկով մարդկանց եւս մեկ խումբ են գտել

09:51   28 հուլիսի, 2021

Բրիտանացի գիտնականները կորոնավիրուսից մահվան բարձր ռիսկով մարդկանց եւս մեկ խումբ են գտել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, կորոնավիրուսը հաճախ խոցում է 40 տարեկան եւ բարձր չպատվաստված պացիենտներին:

Մասնագետների խոսքով՝ վարակվածներից որոշները չեն ունեցել ուղեկցող հիվանդություններ, սակայն գրանցվել են մահվան դեպքեր նաեւ պատվաստվածների շրջանում, եւ գիտնականները բացատրել են այդ ֆենոմենը: Այսպես, մարդկանց  5 տոկոսի մոտ իմունային պատասխան չի առաջանում, եւ մարդը թույլ է արձագանքում պատվաստանյութի գործողությանը առողջական խնդիրների պատճառով:

Այդ կատեգորիային են պատկանում տրանսպլանտատով պացիենտները, քանի որ նրանք դեղորայքի լուրջ դեղաչափեր են կիրառում, որոնք ճնշում են օրգանիզմում վարակների դեմ պայքարի մեխանիզմները:



© NEWS.am Medicine