Ո՞ւմ է հակացուցված սեխ ուտել

10:49   1 օգոստոսի, 2021

Բնավ ոչ բոլորին է ցուցված սեխ ուտել. որոշ մարդկանց ցանկալի է բացառել այդ մթերքը սննդակարգից, ինչպես պնդում է բժիշկ դիետոլոգ Օլգա Կորաբլեվան:

«Սեխը մարսողության համար բարդ մթերք է՝ չնայած իր ցածր կալորիականությանը. այդ մթերքի 100 գրամը պարունակում է շուրջ 35 կիլոկալորիա: Չի կարելի սեխն ուտել քաղցած ժամանակ կամ մեկ ուրիշ սննդատեսակի, այդ թվում՝ մրգերի հետ. դա կարող է առաջացնել գազեր կամ փորլուծություն: Լավագույն տարբերակն ուտելուց հետո մեկ ժամ սպասելն է»,-ասել է Կորաբլեվան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Դիետոլոգի խոսքով՝ որոշ հիվանդությունների դեպքում սեխը հակացուցված է. դրանց է դասվում գաստրիտի սրացումը, սուր պանկրեատիտը, խոլեցիստիտը, խոցը, որոնց դեպքում խորհուրդ է տրվում խուսափել սեխից:

«Քանի որ սեխն ազդում է որպես մեղմ լուծողական, այն չպետք է օգտագործել աղիների աշխատանքի ցանկացած խանգարման դեպքում. այն կարող է ուժգնացնել արդեն գոյություն ունեցող խնդիրները»,-նշել է դիետոլոգը:



© NEWS.am Medicine