Մահացած թմրամոլների սրտերը կարող են պիտանի լինել փոխպատվաստման համար

15:37   30 հուլիսի, 2021

Չափաբաժնի չարաշահումից մահացած թմրամոլների սրտերը կարող են օգտակար լինել փոխպատվաստման համար։ Այս մասին ասվում է երկու հետազոտությունում, որոնք հրապարակվել են Circulation: Heart Failure եւ Journal of the American Heart Association ամսագրերում։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, հետազոտությունները ցույց են տվել, որ մահացության մակարդակների զգալի տարբերություն պացիենտների միջեւ, որոնց դոնորներն օգտագործել են արգելված նյութեր կամ ձեռնպահ են մնացել դրանց օգտագործումից, չի նկատվել։

Գիտնականները կարծում են, որ թմրամոլների սրտերը, որոնք մահացել են արգելված նյութի չափաբաժնի չարաշահումից, անվտանգ են փոխպատվաստման եւ այն պացիենտների համար, որոնք սպասում են նոր օրգանին, դրա համար էլ չարժե հրաժարվել դրանցից։



© NEWS.am Medicine