Գունավոր մթերքները կօգնեն պահպանել կոգնիտիվ առողջությունը. հետազոտություն

22:07   31 հուլիսի, 2021

Գունավոր մթերքների՝ կարմիր պղպեղի, ելակի, բալի եւ այլն, մշտական օգտագործումը կարող է նպաստել ուղեղի առողջության պահպանմանը։ Այս մասին ասվում է Neurology ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Ինչպես նշում է Medportal.ru-ն, այդ մթերքների մեջ պարունակվում են ֆլավոնոիդներ՝ բուսական ծագման կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ։ Ընդունված է համարել, որ հակաօքսիդանտների անբավարարությունն օրգանիզմում կարող է դեր խաղալ կոգնիտիվ կարողությունների նվազման գործում՝ տարիքի հետ կապված։

Հարվարդի համալսարանի գիտնականները ստուգել են՝ կապվա՞ծ է արդյոք ֆլավոնոիդներով հարուստ սննդի օգտագործումը կոգնիտիվ առողջության վատացման դինամիկայի հետ։

Հետազոտության մասնակիցները, որոնք օգտագործել են առավել մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ ուտելիքի հետ, օրական ստացել են այդ նյութերի մոտ 600 միլիգրամ։ Ֆլավոնոիդների ամենափոքր քանակություն օգտագործած մարդկանց խմբում օրական կերակրաբաժինը ներառել է այդ հակաօքսիդանտների 150 միլիգրամ։ Համեմատության համար. 100 գրամ ելակը պարունակում է մոտ 180 միլիգրամ, իսկ 100 գրամ խնձորը՝ մոտ 113 միլիգրամ ֆլավոնոիդներ։

Պարզվել է, որ ֆլավոնոիդների առավել մեծ քանակություն օգտագործածների մոտ կոգնիտիվ կարողությունների նվազման ռիսկը 20 տոկոսով ավելի ցածր էր, քան այն մարդկանց մոտ, որոնց կերակրաբաժնում դրանք քանակությունը նվազագույն էր։

Կոգնիտիվ առողջության համար առավել օգտակար են ֆլավոնները՝ դեղին եւ նարնջագույն մրգերի ու բանջարեղենների ֆլավոնոիդները։ Հետաքրքիր է, որ հապալասի եւ բալի անտոցիանինները մի փոքր պակաս ակտիվ էին։



© NEWS.am Medicine