Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսի նոր շտամների հայտնվելը

15:20   2 օգոստոսի, 2021

Ավստրիայի տեխնոլոգիաների եւ գիտության ինստիտուտից ծագումնաբանների խումբը բացահայտել է կորոնավիրուսի նոր շտամների հայտնվելը:

Նրանց նոր հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Գիտնականները մոդելավորել են սցենարներ, որոնց ժամանակ հայտնվում են կորոնավիրուսի նոր տարբերակները կամ անհետանում են: Նրանց աշխատանքից պարզվել է, որ նոր շտամների ի հայտ գալու վրա ազդում է երկու գործոն՝ պատվաստված եւ վարակված մարդկանց թիվը:

«Կորոնավիրուսի փոխանցումը հիշեցնող պարամետրերը օգտագործելով՝ մենք մոդելավորել ենք պանդեմիայի ալիքաձեւ պատկերն ու դիտարկել ենք պատվաստման արագությունն ու ոչ դեղորայքային միջոցների արդյունավետությունը ռեզիստենտային շտամի ի հայտ գալու հավանականության նկատմամբ: Ինչպես եւ ակնկալվում էր, մենք հայտնաբերել ենք, որ պատվաստման բարձր արագությունը նվազեցնում է ռեզիստենտային շտամի ի հայտ գալու հավանականությունը»,-ասվում է հետազոտության մեջ:

Սակայն կորոնավիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու վրա ազդում է նաեւ սահմանափակումների պահպանումը: Մասնագետների խոսքով՝ պատվաստման տարբեր տեմպերի պատճառով նախկինի պես գոյություն ունի վարակման մեծ ռիսկ:

Գիտնականները եզրակացրել են, որ առանց կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգված գլոբալ գործողությունների՝ աշխարհում դեռ մնում են կորոնավիրուսի կայուն տարբերակներ: 



© NEWS.am Medicine