Եթե մարդը, ով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ցանկանում է դոնորական արյուն հանձնել, կարող է դա անել պատվաստանյութի վերջին բաղադրիչի ներարկումից մեկ ամիս անց: Նման կարծիք է հայտնել Գավրիլովի անվան արյան կենտրոնի գլխավոր բժիշկ Օլգա Մայորովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ կորոնավիրուսից ապաքինվածները եւս կարող են դոնորական արյուն հանձնել:
«Եթե մարդը վարակվել է կորոնավիրուսով, եւ եթե այն ծանր չի ընթացել, կարող է արյուն հանձնել ապաքինումից մեկ ամիս անց: Պատվաստման դեպքում եւս կարող է սպասել մեկ ամիս»,-ասել է Մայորովան: