Կորոնավիրուսի դելտա շտամի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազո՞ւմ է

17:30   5 օգոստոսի, 2021

Կորոնավիրուսի դելտա շտամի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը նվազում է, պնդում են բրիտանացի հետազոտողները:

Նրանց խոսքով՝ աշխարհին նոր պատվաստանյութեր են պետք է, որոնք արդյունավետ կլինեն այդ շտամի դեմ, գրում է Bloomberg-ը:

Մասնագետների խոսքով՝ այս պահին գոյություն ունեցող պատվաստանյութերը ցածր արդյունավետություն են ցուցաբերում դելտա շտամի դեմ:

Այսօր վիրուսն ակտիվ տարածվում է ոչ միայն չպատվաստվածների, այլ նաեւ պատվաստվածների շրջանում:

Գիտնականների գնահատմամբ՝ նոր շտամի տարածման ֆոնին պատվաստանյութերի արդյունավետությունը նվազում է 64 տոկոսից 49 տոկոս, իսկ պատվաստանյութերի՝ մարդկանց պաշտպանելու ունակության մակարդակը՝ 83-ից նվազում է 59 տոկոս:

  

 



© NEWS.am Medicine