Ինչպե՞ս է պատվաստումից հետո ջերմությունն ազդում իմունային պատասխանի վրա

21:29   5 օգոստոսի, 2021

Ինչո՞ւ է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո շատերի մոտ բարձրանում ջերմությունը, արդյո՞ք դա ազդում է իմունային պատասխանի վրա: Հարցերին պատասխանել է իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը (Ռուսաստան):

Նրա խոսքով՝ պատվաստումից հետո ջերմության բարձրացումը միակ հնարավոր ախտանիշը չէ, որը հայտնվում է պատվաստումից հետո:

«Դա կարող է լինել նաեւ ցավ եւ ուռածություն ներարկման հատվածում, ինչպես նաեւ մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, այսինքն ՍՇՎ դասական դրսեւորումներ»,-ասել է իմունաբանը:

Սակայն նրա խոսքով՝ այդ երեւույթները չեն վկայում իմունային պատասխանի ակտիվ ձեւավորման մասին: Ռուսաստանում գրանցված պատվաստանյութերից յուրաքանչյուրով պատվաստվելուց հետո ձեւավորվում է հակամարմինների կայուն մակարդակ՝ անկախ նրանցից, թե արդյոք ավելի վաղ հետպատվաստումային դրսեւորումներ են եղել:

«Եթե մարդու մոտ պատվաստումը լավ է անցել, ապա չի կարելի ասել, որ նրա մոտ իմունիտետ չի լինի: Մյուս կողմից, չի կարելի ասել, որ եթե մարդը պատվաստումից երեք օր անց ունեցել է 39 աստիճան ջերմություն, ապա նրա մոտ անպայման իմունային պատասխանը բարձր կլինի»,-նշել է մասնագետը:    

 



© NEWS.am Medicine