Ինչո՞վ են վտանգավոր ձմերուկի սերմերը

19:26   5 օգոստոսի, 2021

Սերմերով ձմերուկ ուտելը կարող է մարսողության խանգարում առաջացնել: Նման կարծիք է հայտնել սննդաբան Մարիա Ռոզանովան (Ռուսաստան):

«Մոսկվա 24»-ի հետ զրույցում մասնագետը նշել է, որ ամբողջությամբ կուլ տալու դեպքում սերմերը հաճախ չեն մարսվում իրենց խիտ կեղեւի պատճառով:

«Պատահաբար մի քանի սերմ կուլ տալու դեպքում սարսափելի ոչինչ տեղի չի ունենա, բայց մեծ քանակությամբ դրանք կարող են մարսողական տրակտի խցանում եւ որոշ պաթոլոգիաների զարգացում առաջացնել»,- ասել է մասնագետը:

Սակայն որոշ մարդկանց, ըստ նրա, ընդհանրապես չի կարելի ձմերուկի սերմեր կուլ տան: Առաջին հերթին, դա վերաբերում է 3 տարեկանից փոքր երեխաներին: Հղի կանայք նույնպես պետք է զգույշ լինեն ձմերուկի հետ, քանի որ սերմերը բարձրացնում են հնարավոր ալերգիայի մակարդակը:

Չպետք է մոռանալ, որ ձմերուկի սերմերը ցիտրուլին ամինաթթու են պարունակում, որը մարդու օրգանիզմում քայքայվում է ամոնիակի արտանետման հետ միասին:

«Առողջ մարդկանց համար դա մեծ խնդիր չէ, բայց միզուղիների համակարգի որոշակի հիվանդությունների եւ ցիտրուլինեմիայի զարգացման դեպքում զգալի վնաս կարող է հասցվել առողջությանը»,- նշել է մասնագետը:





© NEWS.am Medicine