Որքա՞ն հաճախ կարելի է ցնցուղ ընդունել

09:45   6 օգոստոսի, 2021

Շատ հաճախակի լոգանք ընդունելը ավելի շատ վնաս է հասցնում օրգանիզմին, քան օգուտ, պնդում է Ջոյս Ֆրենչը: Ինչպես պատմում է The Sun-ը, օճառաջրի մշտական կիառումը կարող է գրգռել մաշկը, ինչպես նաեւ հեռացնել մաշկի պաշտպանիչ շերտը, ինչը հանգեցնում է չորության, թեփոտության եւ քորի:

Ֆրենչի խոսքով՝ պետք է լվացվել երկու օրում մեկ անգամից ոչ հաճախ: Սակայն սպորտով ինտենսիվ զբաղվելուց հետո պետք է ամեն օր ցնցուղ ընդունել:

Ինչ վերաբերում է մարմինը ճիշտ լվանալուն, մասնագետի խոսքով, առաջին հերթին պետք է ընտրել հարմարավետ ցնցուղի գել: Ցանկալի է ընտրել առանց հոտի միջոց, քանի որ դրանք հարմար են ցանկացած մաշկի համար եւ չեն գրգռում: Մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել  մարմինը մերսող ճիլոպից, քանի որ այն խոնավության հետ կոնտակտից միկրոբներ է առաջացնում:

 



© NEWS.am Medicine