23:24 9 օգոստոսի, 2021Առանց դիետայի նիհարելու համար հարկավոր է սկսել ավելի շատ քայլել, պնդում է դիետոլոգ Զուհրա Պավլովան:
Իր Telegram ալիքում նա գրել է, որ քայլելու արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար անհրաժեշտ է հագնել հարմարավետ կոշիկներ եւ ջրային հավասարակշռություն պահպանել: Ըստ մասնագետի՝ քայլելիս սրտի վրա ավելորդ ծանրաբեռնվածություն չի առաջանում, ինչպես, օրինակ՝ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվելիս: Ավելին, քայլելը շատ ձեռնտու է հիվանդությունից ապաքինվելու համար:
«Քայլելիս կարող եք օգտագործել մարմնի բոլոր մկանների մինչեւ 90 տոկոսը: Օրինակ, ես անպայման ձեռքերի վարժություններ եմ անում, լարում եմ ոտքերի մկանների տարբեր խմբեր, միտումնավոր ավելացնում կամ նվազեցնում իմ քայլքի երկարությունը»,- նշել է Պավլովան:
Երակների լայնացում ունեցող հիվանդների համար մասնագետը խորհուրդ է տալիս սեղմող գուլպաներ հագնել, որոնք օգնում են նվազեցնել այտուցվածությունը:
Սննդաբանը քայլելու օպտիմալ արագություն է անվանել 4-ից 5 կմ/ժ, սակայն բոլորովին ոչ սպորտային մարդկանց համար թույլատրելի է սկսել 2 կամ 3 կմ/ժ արագությունից: Միջինում մասնագետը խորհուրդ է տալիս օրական քայլել առնվազն 10 կիլոմետր: