Պատվաստման ինչպիսի սխեման կօգնի դիմակայել կորոնավիրուսի մուտացիաներին

19:45   7 սեպտեմբերի, 2021

Կորոնավիրուսի մուտացիաները կարող են նվազեցնել պատվաստումների արդյունավետությունը: Սակայն պատվաստման սխեմայի փոփոխության օգնությամբ հնարավոր կլինի դիմակայել COVID-19-ին: Այսպիսի կարծիք է հայտնել իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը:

«Խոսքը ոչ միայն հայտնի բուստերային դոզայի մասին է, այսինքն` ռեվակցինացիայի: Այս դեպքում ես նկատի ունեմ բուստերային դոզան, օրինակ, միանգամից երկու ներարկման տեսքով, իսկ երեք-չորս շաբաթ անց՝ երրորդը: Այսինքն՝ երկու ներարկման փոխարեն՝ երեք»,- ասել է Կրյուչկովը «Լենտա.ռու»-ի հետ զրույցում:

Ըստ մասնագետի՝ պատվաստման արդյունավետությունը բարձրացնելու համար կարելի է նաեւ մեծացնել ներարկման միջակայքը՝ 21 օրից հասցնելով 28 կամ 35 օրվա:

«Ամենաօպտիմալը պատվաստանյութերի հակագենային կազմը աստիճանաբար փոխելն է: Դրանից հետո՝ զանգվածային պատվաստումները նոր դեղամիջոցով սկսելը: Այսինքն՝ ոչ թե առանձին հնով եւ առանձին նորով պատվաստել, այլ հին դեղամիջոցը նորով փոխարինել»,- ասել է իմունոլոգը:

Նրա խոսքով՝ նման սխեման պատվաստանյութերի արդյունավետությունը կվերադարձնի 90-95%-ի մակարդակի:

 



© NEWS.am Medicine