Պարկինսոնի հիվանդության քիչ հայտնի ախտանիշները

20:33   11 սեպտեմբերի, 2021

Սարսուռը Պարկինսոնի հիվանդության միակ ախտանիշը չէ։

Պարկինսոնի հիվանդությունը կարող է դանդաղ զարգանալ, եւ դրա ախտանիշները սկսում են ի հայտ գալ, երբ ուղեղը դադարում է բավականաչափ դոֆամին արտադրել, որպեսի պատշաճ կերպով վերահսկի շարժումը։ Ահա թե ինչն է առաջացնում հայտնի ախտանիշը ՝ սարսուռ կամ անվերահսկելի ցնցումներ։ Հիվանդը փոխում է նաեւ շարժման, խոսքի, կեցվածքի ձեւը:

Բայց կան նաեւ այլ ախտանիշներ, որոնց մասին քչերը գիտեն։   

Քրտնարտադրություն

Այս ախտանիշն արտացոլում է հիվանդության ազդեցությունը վեգետատիվ նյարդային համակարգի վրա, ներառյալ այն հատվածը, որը կարգավորում է քրտինքի ինտենսիվությունը: Պարկինսոնի հիվանդության դեպքում կարող է զարգանալ եւ՛ ուժեղ քրտինք (հիպերհիդրոզ), եւ՛ անբավարար քրտինք (հիպոհիդրոզ): Երբեմն քրտնարտադրություն է տեղի  ունենում գիշերը:

Հոտառություն

Պարկինսոնի հիվանդությունը կարող է վատթարացնել ձեր հոտառությունը ՝ դարձնելով ձեզ ավելի քիչ զգայուն հոտերի նկատմամբ: Օրինակ, մարդը կարող է չզգալ, որ տհաճ հոտ է գալիս:

Այլ ախտանիշներ՝

 Պարկինսոնի հիվանդությունը կարող է նաեւ ազդել տրամադրության եւ մտածողության ձեւերի վրա: Պաթոլոգիայի հոգեբանական ախտանիշները ներառում են՝

Այս բոլոր պայմանները պատճառ են թերապեւտի կամ նյարդաբանի այցելելու համար:  



© NEWS.am Medicine