Խոզի սալը կարո՞ղ է հակաքաղցկեղային հատկություններ ունենալ

21:47   10 սեպտեմբերի, 2021

Խոզի սալի մեջ պարունակվող ճարպաթթուները հակաօքսիդանտներ են եւ կարող են կանխարգելիչ հակաքաղցկեղային ազդեցություն ունենալ: Նման կարծիք է հայտնել իմունոլոգ, գենետիկ եւ սննդաբան Լյուդմիլա Գոնչարովան (Ուկրաինա):

«Քանի որ սալը կառուցվածքային նյութ է մեր երիտասարդացման համար անհրաժեշտ ճարպերի համար, կարելի է ասել, որ մեր երիտասարդությունն ուղղակիորեն կախված է հագեցած ճարպաթթուներից, այսինքն՝ սալից», - ասել է մասնագետը ՌԻԱ Նովոստի-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ չնայած սալի բարձր կալորիականությանը, դրանում պարունակվող ճարպը չի ավելանում քաշին, այլ օգտագործվում է հորմոնների կողմից:



© NEWS.am Medicine