Հնդկական ընկույզը կարող է օգնել բարձր ճնշման դեմ պայքարում. հետազոտություն

15:12   13 սեպտեմբերի, 2021

Հնդկական ընկույզի օգտագործումը կապված է զարկերակային ճնշման իջեցման հետ։ Այս մասին տեղեկացվում է ամերիկյան գիտնականների հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Current Developments in Nutrition ամսագրում։

Հետազոտության համաձայն՝ հնդկական ընկույզը սննդի մեջ օգտագործելը ոչ միայն կարող է բարելավել զարկերակային ճնշման ցուցանիշները, այլեւ իջեցնել արյան մեջ տրիգլիցերինի մակարդակը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ հնդկական ընկույզը բարելավում է սրտի առողջությունը։ Սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը 37 տոկոսով ավելի ցածր է եղել նրանց մոտ, ովքեր շաբաթն ավելի քան 4 անգամ հնդկական ընկույզ էին կերել։ Այս ընկույզը, գիտնականների խոսքով, օգնում է կառավարել «վատ» խոլեստերինը եւ արյան մեջ շաքարի մակարդակը։

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ օրական սննդաբաժնի 10 տոկոսի փոխարինումը հում հնդկական ընկույզով նվազեցնում է 2-րդ տեսակի դիաբետ ունեցողների արյան մեջ ինսուլինի մակարդակը։



© NEWS.am Medicine