Ինչո՞ւ է COVID-19–ը բացասական ազդեցություն գործում ուղեղի եւ ինտելեկտի վրա

23:43   15 սեպտեմբերի, 2021

Մարդու ուղեղը, որը հաղթահարել է COVID-19 կորոնավիրուսի վարակը, կարող է վատ աշխատել։ «Մեղավոր» կարող է լինել գլխում «ճյուղ»-անոթների տեղափոխումը, կարծում է նյարդաբան եւ բժշկական բլոգեր Ալեքսանդր Բուդիկը։

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, կոգնիտիվ կարողությունների նվազումը հայտնաբերվում է շատ մարդկանց մոտ, ովքեր հիվանդացել են COVID-19-ով։ Բուդիկի խոսքով՝ կորոնավիրուսային վարակի եւ հետքովիդային ախտանիշի դեպքում խախտվում է գլխուղեղի կարեւոր հատվածների արյան մատակարարումը։ Դա տեղի է ունենում այդ թվում նաեւ ի հաշիվ արյան մածուցիկության բարձրացման։ Բայց կա եւս մեկ պատճառ։

«Մեր գլխում անոթները գնում են դեպի գլխուղեղի կեղեւը, ինչպես ճյուղերը՝ դեպի ծառը։ COVID-19-ի ժամանակ ու անմիջապես դրանից հետո, հետքովիդային ախտանիշի դեպքում, տեղի է ունենում այդ անոթների տեղափոխություն։ Կարծիք կա, որ խախտվում է գլխուղեղի ամենակարեւոր հատվածների համարժեք արյան մատակարարումը»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝  COVID-19-ից հետո ինտելեկտը եւ կոգնիտիվ գործառույթները վերականգնել դեպքերի մեծ մասում կարելի է, բայց դրա համար անհրաժեշտ կլինի նյարդաբանի օգնությունը։



© NEWS.am Medicine