Նախկին ծխողը COVID-19-ի տարօրինակ հետեւանքի է բախվել

19:46   15 սեպտեմբերի, 2021

Մեծ Բրիտանիայում նախկին ծխողը բախվել է COVID-19-ի տարօրինակ հետեւանքի՝ նա ծխախոտի «երեւակայական» հոտ է զգում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, պացիենտը երկու անգամ պատվաստվել է, սակայն անցած ամիս, այնուամենայնիվ, վարակվել է վիրուսով: Ճիշտ է, հիվանդությունը նա հեշտությամբ է տարել՝ միայն բողոքել է հազից եւ հոտառության կորստից:

Այժմ նրա հոտառությունը մասամբ վերադարձել է, բայց կես ժամը մեկ ծխախոտի հոտ է զգում:

Ըստ պացիենտի՝ նա ծխել է 16 տարի, սակայն սովորությունից հրաժարվել է ավելի քան տասը տարի առաջ:

«Կորոնավիրուսն ինձ ստիպեց զգալ, թե կարծես նորից օրական 30 ծխախոտ եմ ծխում: Ես զգում եմ ծխացող ծխախոտի կամ մոխրամանի հոտը»,- ասել է պացիենտը:

Ինչպես նշվում է նյութում, դեռ անհայտ է, թե ինչու է COVID-19-ը նման կողմնակի ազդեցություն թողել:

 



© NEWS.am Medicine