Չպատվաստված կանանց շրջանում երկու անգամ մեծացել է մեռելածնության թիվը

21:42   15 սեպտեմբերի, 2021

Չպատվաստված կանանց շրջանում երկու անգամ մեծացել է մեռելածնության թիվը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Միսսուրի նահանգի առողջապահական մարմինները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Միսիսիպիի սանիտարական ծառայությունը հայտնում է մեռելածնության թվի կտրուկ աճի մասին հղիների մոտ, որոնք չեն ստացել COVID-19-ի դեմ երկու դեղաչափերը։ Նահանգի գլխավոր սանիտարական բժիշկ Թոմաս Դոբսը հաղորդել է 72 չպատվաստված հղիների շրջանում մեռելածնության մասին, որը գրանցվել է հղիությունից 20-րդ շաբաթից հետո։

Թոմաս Դոբսի խոսքով՝ հղիության 20 շաբաթից հետո պտղի մահացությունն այսօր 2 անգամ ավելի բարձր է, քան համաճարակի սկզբից առաջ էր: Նրա խոսքով՝ եթե ապագա մայրերը չվախենային եւ պատվաստվեին, ապա, ամենայն հավանականությամբ, շատ երեխաներ ողջ կմնային։

Բժիշկները հույս են հայտնել, որ հրապարակված վիճակագրությունը նախազգուշացում կլինի հղիների համար։  



© NEWS.am Medicine