Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժկենտրոններին. Անահիտ Ավանեսյան

17:29   15 սեպտեմբերի, 2021

Կառավարությունը որեւէ բան պարտք չէ բուժկենտրոններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, պետական բյուջեյի միջոցները առողջապահական մասով չեն կրճատվել, ավելին, վերջին 2-3 տարիների ընթացքում աճել են:

Պլանային հետազոտությունները եւ վիրահատությունները, նրա խոսքով, հերթագրման սկզբունքով շարունակում են աշխատել: Անհետաձգելի բժշկական օգնության մասով էլ որեւէ կասեցում չկա եւ չի լինելու, նշեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, որոշ ծառայությունների մասով իրոք կան գերակատարումներ:

«Քովիդը ազդում է մարդկանց առողջության վրա անգամ առողջացման պարագայում եւ առաջացնում է մի շարք հիվանդությունների սրացումներ, լրացուցիչ առողջական խնդիրներ: Մենք նաեւ ունենք հետպատերազմական վիճակ, որտեղ եւս պիտի ակնկալենք դիմելիության աճ», - ասաց Ավանեսյանը:



© NEWS.am Medicine